23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն․ Արման Սաղաթելյան

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդյունավետ կամ ապարդյուն, մտածված կամ քաոտիկ, համակարգային կամ սիմպտոմատիկ` այս ամենը ՈՐՈՇՈւՄՆԵՐԻ մասին է։ Ցանկացած որոշում անշուշտ պարունակում է բազմաթիվ ռիսկեր եւ ենթադրում հետեւանքների համար պատասխանատվություն։ Կայացնել որոշումներ եւ կրել դրա ամբողջ պատասխանատվությունը` սա է ըստ էության իշխանության հիմնական եւ կարեւորագույն գործը։

Եւ այն, ինչ մենք տեսնում ենք Ամուլսարում (եւ ոչ միայն), այդ գործառույթից ցանկացած եղանակով խուսափելու արդյունք է։ Երբ իշխանությունը չի կայացնում հստակ, միանշանակ եւ բոլորին հասկանալի որոշումներ եւ չի ստանձնում պատասխանատվություն, գալիս է քաոսը, իսկ պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը նաեւ ներքին հարցերում։

 Ըստ էության, որոշում կայացնելուց եւ պատասխանատվությունից խուսափումը եւս յուրօրինակ դասալքություն է` համապետական մասշտաբով։ Որոշումներ կայացնելու փոխարեն կիրառելով ռեպրեսիվ ապարատը այդ որոշումը սպասողների հանդեպ, հասնում ենք զավեշտի` պետական դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն, ով իր փայ որոշումները կայացրել է անթերի ու իրագործել փայլուն։

Եվ նման պատկեր է գրեթե բոլոր ոլորտներում` անորակ, անհեթեթ որոշումներ կամ դրանց բացակայություն եւ զրո պատասխանատվություն` անվերջ կռուտիտների ու ստի մթնոլորտում։ Ես հաստատ գիտեմ մեկ բան` ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ