Օրվա որ ժամերին է պետք շատ ջուր խմել` առողջ մնալու համար
Այն, որ առանց ջրի ապրել անհնար է, հայտնի փաստ է: Սակայն պետք է իմանալ, որ սովորական խմելու ջուրը նաեւ շատ օգտակար է մեր առողջության համար: Մասնագետները նշում են, որ չափազանց կարեւոր է նաեւ այն, թե կոնկրետ երբ է մարդ ջուր խմում: Այսպիսով, մի քանի խորհուրդ գիտնականների կողմից:
Վաղ առավոտյան 2 բաժակ ջուրն օգնում է ակտիվացնել ներքին օրգանները: Ուտելուց կես ժամ առաջ մեկ բաժակ ջուր խմելու դեպքում մարսողությունն ավելի հեշտ է կատարվում: Լոգանք ընդունելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելը օգնում է իջեցնել արյան ճնշումը:
Քնելուց առաջ խմած մեկ բաժակ ջուրն օգնում է խուսափել սրտի կաթվածից, ինչպես նաեւ կրճատում է քնած ժամանակ ոտքերի ջղաձգումները: