23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը վախենում է, որ դիմորդներն իր վրա մե՞զ կլցնեն․ նրան ուղեկցում են ոստիկաններ․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Դիմորդների բողոքի ալիքը վախեցրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Նախարարն այնքան վախեցած է, որ վերջին մի քանի օրերին շրջում է մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ։ Ականատեսները պատմում են, որ համազգեստով և քաղաքացիական հագուստով թվով 5 ոստիկան նրան ուղեկցում են մինչև իր տան մուտքը, իսկ առավոտյան դիմավորում և տանում են աշխատանքի։

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ իրավապահները տեղեկություններ են ստացել, որ դիմորդները պատրաստվում են իր վրա մեզ լցնելու ակցիա իրականացնել։ Հենց այս պատճառով են ոստիկաններն ուղեկցում Հարությունյանին, որպեսզի պաշտպանեն նրան։

Չնայած այս տեղեկություններին, դիմորդները, որոնց հետ մենք հասցրեցինք զրուցել, հերքեցին եղած տեղեկությունները և պնդեցին, որ իրենք երբևէ չեն ցանկացել մեզ լցնել նախարարի վրա, ավելին չի եղել նաև միտք իր տուն գնալու ճանապարհին որևէ ակցիա անել։ Նրանք վստահեցրին, որ իրենց պայքարը նման ճանապարհով չի գնալու։ Դիմորդների համար անհասկանալի էր, թե ինչից է վախենում նախարարը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ