30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը “հայ” բառը համարել է “տգեղ մեղադրանք”

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը  նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի հակահայկական սկանդալային հայտարությունը արդարացրել է, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: 

Թուրքական «Gazeteport» լրատվական կայքի տեղեկացմամբ` նախընտրական շրջանում թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերից հնչած Էրդողանի այնխոսքերը՝ թե «Ինձ շատ են վիրավորել, ներողություն, ինձ անգամ հայ են անվանել»,  Թուրքիայի  Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը քննել է և եկել հետևյալ եզրակացության. 

«Եթերում նախագահ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով իրեն ուղղված այն քննադատություններին, թե խտրականություն սերմանող քաղաքականություն է վարում, հիշեցրել է ավելի վաղ իր հասցեին ասված տգեղ մեղադրանքները: Էրդողանի խոսքերը խտրականության սերմանելու կան հայերին ստորացնելու նպատակ չեն ունեցել»:

Այսպիսով Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը  «հայ» բառը համարել է «տգեղ մեղադրանք»: 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ