24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երկարակեցության գաղտնիքը

Ներքաղաքական շրջանակներում շարունակվում են Սյունիքի մարզպետի նոր թեկնածուի նշանակման շուրջ քննարկումները: Այս առնչությամբ ֆեյսբուքյան հանրագրում կարծիք է հայտնել քաղաքագետ, ՛՛Նոր ազատական՛՛ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: Ներկայացնում ենք առանց խմբագրման:

Բարդ ժամանակներ ենք ապրում: Հասարակության արժեհամակարգը խաթարված է, գնահատման հին չափանիշները չեն գործում, նորերը չկան: Մաքսային միության ընդդիմախոսներն արդարացիորեն նշում են, թե Սերժ Սարգսյանն իրավունք չուներ միայնակ որոշելու այդ կառույցին Հայաստանի միանալու հարցը:

Ճիշտ են ասում, բայց շրջանցում են կարևոր մի հանգամանք. այս հարցում Սարգսյանի ու հասարակության պատկերացումներն ամենամոտն են: Գուցե Սարգսյանը եվրասիական ինտեգրացիային պարտադրված է գնացել. հասարակության ռուսասիրությունն ինքնաբուխ է, որն արտահայտվում է զանգվածաբար Ռուսաստան գնալով, այնտեղի բարքերը գովերգելով:

Հայաստանի աղքատ բնակաչությանը պահում են Ռուսաստանից եկած տրանսֆերտները ու դրանք էլ որոշելու են հանրաքվեի ելքը, եթե այդպիսի բան անցկացվի Մաքսային միության հարցով: Ներքին քաղաքական հարցերում էլ է այդպես: Բոլորն ասում են, բողոքում են, թե իշխանությունը հովանավորում է հանցագործներին, բայց այդ քննադատությունն անհասցե է:

Շատերը կքննադատեն Սերժ Սարգսյանին, եթե նա որոշի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերադարձնել Սուրիկ Խաչատրյանին, ու վստահ եմ, որ նման նշանակում չի լինի: Բայց վստահ չեմ սյունեցիների ընտրության վրա, եթե մարզպետն ընտրովի լինի: Վախենամ, որ մեծ առավելությամբ հենց Սուրիկը հաղթի: 

2003 ին Սերժ Սարգսյանը զարգացրեց   “”մենթալիտետային ժողովրդավարության”” թեզը. մի տաս հոդվածով դա քննադատել եմ, հիմա էլ կքննադատեմ: Այն ժամանակհամոզված էի, որ հասարակության մեծամասնությունն ինձ պես է մտածում, հիմա համոզված չեմ ու մտածում եմ,  որ Սերժն  ու մյուսները հասարակությանն ավելի  լավ են ճանաչում  ու գուցե  մի փոքր էլ  առաջ են կանգնած այդ մտածողությունից: Ու, թերևս, դա է այս ու նախորդ  նախագահի  իշխանության երակարակեցության գաղտնիքը … 

Ֆրանսիական հայտնի”Խաղալիք” ֆիլմում իսկապես գործարարը մեղավոր չէր, որ իր կամակոր տղան պատանդել էր լրագրողի. վերջինի ու նրա շրջապատի մենթալիտետը  հանդուրժում էր այդ բարքերը…

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ