09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին:

Հանդիպմանը քննարկվեցին Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները: Մտքեր փոխանակվեցին հայ-հունական հարաբերությունների զարգացման շուրջ:

Նախարարները կարևորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում
համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց և իր լիակատար աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Զրույցին անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ