Ակնհայտ է
՛՛Քառյակը, կամ նրանցից 2-3-ը կսպասարկեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, ինչը ակնհայտ է’’,-կարծում է սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը: Երկրորդ նախագահի վերադարձը նա համարում է անխուսափելի, բայց ոչ առաջիկայում՝ թեժ աշուն չի լինի: ՛՛Քաղաքական ուժերի բախումը կլինի 2018 թ-ին, որը ավելի մեծ հիասթափություն կառաջացնի ժողովրդի մոտ:
-Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27, ապրիլի 12-13, մարտի 1 և տասնյակ այլ սպանություններ,– լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց Գալստյանը,- այս դեպքերից ոչ մեկն էլ չի բացահայտվել’’:
Այս պահին բոլոր քաղաքական ուժերը, ըստ Գալստյանի՝ վերադասավորումների մեջ են: Արդյունքը կերևա գալիք 1-2 տարում: