30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հիմա պտի սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահե՞ն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ երեկվանից իր հայտարարած ֆլեշմոբին, որտեղ հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են մարդիկ բանկերի դիմաց կամ այլ վայրերում կուտակումներ ստեղծում։

«Մեր պլանը ո՞րն է, որ ոստիկանական մահակներով հերթ կանգելու հարցը լուծե՞նք, ամեն բանկ ինքն է պարտավոր այդ հարցը լուծի», – ասաց նա։

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կանոնները պահպանելու հետ պրոբլեմ կա ու երեկ շատ լուրջ խոսակցություն է ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ։

 

«Մեկ էլ անընդհատ Արցաի նախագահի ինագուրացիան են պտտում, այդ ինագուրացիան տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում, ոչ մի օրենք չի խախտվել, այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ՝ ինչ-որ շրջանակներ», – ասաց Փաշինյանը։

 

«Ես, որ խոսքով, հաղորդակցությունով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պտի սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահե՞ն, ես ոնց անեմ տենց բան, ես սովոր չեմ, ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել», – նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց պահել կանոնները։

«Իրար պետք է ամոթանք տանք, ասենք էս ի՞նչ եք անում, սթափվեք, իսկ մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է, որովհետև եթե մեղավոր է ժողովուրդը, ուրեմն մեղավոր է նաև կառավարությունը, իսկ եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, որովհետև էդ ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության, մենք մի մարմին ենք, մեզ հնարավոր չի տարանջատել», – ասաց նա։

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ