Եթե Աստված չանի դիվերսիա լինի մինչև իմ տան շեմը չեմ կարող հասնել. 25 ամյա Հովսեփի հույսը/վիդեո/
25 ամյա Հովսեփը չի ցանկանում կորցնել հույսը: Երիտասարդը, որը ընդամենը մեկ տարի առաջ դժբախտ պատահարի հետևանքով գամվեց հենակներին հավատում է, որ մի օր՝ առաջվանը կդառնա: Ձեռքերի ու ոտքերի ոսկորները ամրացված են հատուկ մեխերով և արդեն ժամանակն է , որ հեռացվեն Հովսեփի մարմնից, սակայն սոցիալապես անապահով ու բազմաթիվ պարտքերի մեջ հայտնված ընտանիքը հնարավորություն չունի վիրահատական ծախսերը հոգալ:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակիչը հույսը կապել է Աստծո և մարդկանց բարեգթության հետ:
Նա ցանկանում է դիմել նաև պետական պաշտոնյաներին, հնարավորինս իրեն օգնելու և անվճար բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Նշենք նաև, որ Հովսեփի հայրը նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունի ու չի կարողանում աշխատել:
Հովսեփը ցանկանում է բարձրանալ դիրքեր, լինել զինվորների կողքին, բայց չի կարող.”Եթե Աստված չանի դիվերսիա լինի մինչև իմ տան շեմը չեմ կարող հասնել, բայց սիրտս պայթումա չէ…”,-Henaran.am-ի թղթակցի հետ կիսվեց Հովսեփը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: