30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ սպասել Էրդողանից և Դավութօղլուի կառավարությունից

Ինչպես գիտենք, 2014 թ-ի օգոստոսի 10-ին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որում հաղթեց վարչապետ, ‘’Արդարություն և զարգացում’’ կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վարչապետի պաշտոնն էլ զբաղեցրեց Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի թվով 62-րդ կառավարությունը այսօր պետք է իր ծրագիրը ներկայացներ Ազգային ժողով, որում առանձին տեղ է հատկացված Հայաստանին և հայությանը: Եվ այս առիթով հրավիրված ասուլիսին հրապարակախոս, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը ներկայացրեց հետաքրքիր փաստեր նոր կառավարության և Էրդողանի հետ կապված:

Նախ նա ասաց, որ ներկայիս կառավարությունը պետք է գործի ընդամենը 9 ամիս, մինչև հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններ: Հացպանյանը նկատեց, որ այս կարճ ժամանակահատվածում Դավութօղլուն իբրև վարչապետ պիտի ի ցույց դնի իր ողջ ‘’զինանոցը’’, գիտելիքները, հմտությունները: Սա նաև վերաբերում է կառավարության ծրագրի 9-րդ կետին, որը վերաբերում է Հայաստանին:

Բանախոսն անդրադարձավ նորանշանակ արգործնախարար Մեհմուդ Չավուշօղլուին ևս, ով ադրբեջանամետ գործիչ է և մեկ անգամ չէ դա ցույց տվել: Այս ամենը հաշվի առնելով փորձագետը շտապեց զգուշացնել. ‘’Մենք պիտի իմանանք՝ ով է Չավուշօղլուն և ըստ նրա դրսևորած քաղաքականության՝ պիտի մեր հաշվարկը անենք’’:

Նախագահ ընտրվելուց առաջ Էրդողանը շատ էր խոսում Հայաստանի հետ սահմանի բացման մասին և ըստ Սարգիս Հացպանյանի՝ Թուրքիան իրոք պատրաստվում է բացել սահմանը: Աշնանը սպասվող երկու քայլերը, որ Թուրքիան անելու է հայությանը ցանկություններին ընդառաջ, Հայաստանի հետ սահմանի բացումն է և Օսմանյան կայսրության ժամանակ հպատակ հանդիսացած հայերի թոռներին և ծոռներին Թուրքիայի հանրապետության քաղաքացիություն տալու գործընթացի սկսումն է: Սրանք, իհարկե դիվանագիտական քայլեր են 2015 թ-ի ապրիլի 24-ին ընդառաջ :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ