Խցանվել էր նաև միջպետական ճանապարհը
Սեպտեմբերմեկյան խցանումը ոչ միայն մայրաքաղաքում է, այլ նաև Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Մասիսի հատվածում:
Տեղի ունեցած վթարի պատճառով երկու ուղղություններով էլ խցանում էր առաջացել, և վարորդները 10-15 րոպե սպասում էին, որպեսզի ճանապարհը բացվեր: Հարկ է նշել, որ, եթե երթևեկությունը չկարգավորվեր ճանապարհային ոստիկանների կողմից, ապա կատարյալ քաոս կլիներ: