13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հստակեցվում են մարզային առողջապահական համակարգի զարգացմանը հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցություն մարզպետարանների առողջապահության  ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Նախ ներկայացվեց նախորդ խորհդակցության ժամանակ տրված` մարզերի առողջապահական համակարգի զարգացմանը  միտված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսքը վերաբերում էր թե՛ մարզային բժշկական հաստատությունների (առողջության պահպանման առաջնային օղակի եւ հիվանդանոցների) քարտեզագրմանն ու այդ ճանապարհով առկա խնդիրների գույքագրմանը, թե՛ մարզերի բուժհաստատություններում պահանջվող մասնագետներով ապահովմանը։ Նպատակահարմար գտնվեց  մարզերից ստացված տեղեկատվությունները լրամշակման եւ նույնականացման համար եւս մեկ շաբաթ տրամադրել։

 Հանձնարարվեց վերլուծելով մարզային բուժհիմնարկների թիվը, յուրաքանչյուրի շենքային պայմանները, կադրային հագեցվածությունն ու անհրաժեշտ թվով նեղ մասնագետներով ապահովվածությունը` ստեղծել յուրաքանչյուր մարզի  զարգացման հեռանկարները` ելնելով բնակչության թվաքանակից եւ հիվանդացության ցուցանիշներից։ «Կճշգրտենք, թե որ մարզում ի՞նչ խնդիրներ ունենք լուծելու` սկսած դեղատնային կրպակներից մինչեւ խոշոր բուժհիմնարկները,  բժշկական ծառայությունների ապահովումն ու որակը։ Ամփոփ այդ անձնագիրը  մարզերի ղեկավարների հետ կքննարկվի  մարզային այցերի ընթացքում, համատեղ պատասխանատվություն կկրենք ու կհետեւենք դրանց իրականացման ընթացքին»,-ասաց Արմեն Մուրադյանը` հանձնարարելով, որ այդ աշխատանքներին մասնակից դառնան նաեւ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը եւ Ծրագրերի իրականացման գրասենյակը։

Նշվեց, որ Երեւանի բուժհաստատությունների  գույքագրումը շատ ավելի ծավալուն կլինի եւ առանձին քննարկումներ կկազմակերպվեն։

Այնուհետեւ քննարկվեց մարզերում իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքը։ Նախարարը պահանջեց մեծ պատասխանատվությամբ կատարել բնակչությանն առողջ պահելու կարեւոր այդ գործառույթը` նպատակ հետապնդելով հնարավորինս բարձրացնել ընդգրկվածությունը։

Քննարկվեցին նաեւ առողջության առաջնային պահպանման օղակի կառավարմանն առնչվող եւ այլ հարցեր։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ