23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խուժան, քուչի մակարդակի, բեսեդկի մակարդակի ԱԺ․ սրանից ներքեւ չկա․ Սամսոնյան

Սասուն Միքայելյանը ցույց տվեց, թե այսօր այս իշխանության դեմքն ինչպիսին է։ Այս մասին մայիսի 8–ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

«Նիկոլ Փաշինյանը չի եղել մի հարթակ, որից չխոսի եւ չասի, որ այս պառլամենտը որակապես լրին այլ պառլամենտ է, այնքան խելացի մարդիկ կան, բոլորը երիտասարդներ են, Շմայսներ չկան, հայհոյողներ չկան։ Պարզվեց, որ այո, այս պառլամենտը որակապես լրիվ ուրիշ պառլամենտ է, այն ավելի վատն է, քան երբեւէ եղածները։ Մենք գործ ունենք խուժան, քուչի մակարդակի, բեսեդկի մակարդակը ԱԺ-ի հետ։ Սրանից ներքեւ չկա։ Երկրի առաջին դեմքի ներկայությամբ մարդիկ իրար խփում են։ Ու ոչ մի քանի հոգի։ Պատկերացնո՞ւմ եք, որ անգամ ամենաօդիոզ կերպարները Սերժ Սարգսյանի ներկայությամբ իրենց թույլ տային պահել այնպես, ինչպես այսօր պահեցին Նիկոլի ներկայությամբ երկու խմբակցության ներկայացուցիչներ։

Քիչ ա խփում են իրար, քֆուրները տալիս են, Էդմոնի խմբակցության պատգամավորներից մեկը գնում է, անվտանգության աշխատողներին ասում է՝ եկեք, իրար ծեծում են, անվտանգության աշխատողները կանգնած են։ Ի՞նչ անեն, գիժը ներսն ա, գժի դիմաց իրար ծեծում են, մինչեւ չասի, չեն կարող գալ։ Չեն կարողանում բաժանել, մեկ էլ հեռվից գալիս է Ղալումյանը, Նիկոլի ընկերը։ Հետեւից Էդմոնին խփում է, մյուս կողմից գալիս է «Թրանսփարենսիի» Արտակը։ Ձեզ թրանսփերենսիում դա են սովորեցնո՞ւմ, դա՞ է ձեր թափանցիկությունը, դա՞ է ձեր տղամարդկությունը։ Եթե դուք խղճի խայթ ունենայիք, ոչ միայն ձեր տեղից չէիք հելնի, այլեւ հելնելուց հետո, մանդատներդ վաղուց դրել էիք։ Մեջքից խփողը երբեք, որեւէ տեղ ծափահարությունների չի արժանանում»,– ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ