15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երիտասարդության զբաղվածությունը դարձել է լուծման կարոտ հարցերի օրակարգի թիվ մեկ խնդիրը. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետը երիտասարդության միջազգային օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել:

“ Շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա կապացությամբ: Մշտապես կարեւորել եմ երիտասարդության դերը: Վստահ լինելով, որ հենց այդ ուժն է լինելու մեր ապագա հաղթանակների հիմնական ծանրությունը կրող շարժիչ ուժը: Այս համոզմունքն ունեմ, քանզի երիտասարդության է բաժին ընկնում սահմանները պահելու, քաղաքացիական հասարակություն ստեղծելու, ժամանակին համահունչ քայլելու եւ հայրենասիրության ջահը բարձր պահելու բեռը: Ընթացիկ տարին մեր մարզի համար խորհրդանշանական է:

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երիտասարդական մայրաքաղաքների մրցույթում` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքը դարձավ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը: Այս առիթը խթան եղավ լրացուցիչ ուշադրություն հրավիրել մեր գողտրիկ, կյանքով լեցուն քաղաքի հանդեպ: Ի պատիվ սյունեցի երիտասարդների՝ նրանք բազմաթիվ միջոցառումներով փորձում են արժանի լինել այդ կոչմանը:

Հասկանում եմ, որ այս ամենի կողքին կան բազում չլուծված հարցեր, հատկապես երիտասարդության զբաղվածությունը դարձել է լուծման կարոտ հարցերի օրակարգի թիվ մեկ խնդիրը:

Ինչեւէ, մեր խնդիրները ինքներս ենք լուծելու: Դրանք չեն անտեսվելու ու ցանկացած փոքր իսկ հնարավորություն օգտագործելու ենք ոչ թե կարգախոսային, այլ կատարված աշխատանքով, երիտասարդության ինքնդրսեւորման պայմաններ ստեղծելու համար: Ձեզ ուժ՝ կորով, նպատակասլացություն եւ անձնական երջանկություն եմ մաղթում. եղեք լավատես ու հետեւողական”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ