14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գառնիում՝ արջը հարձակվելէ քաղաքացու վրա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, օգոստոսի 10-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա եւ վնասել վերջինիս վերջույթները. քաղաքացուն սարից իջեցնելու եւ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ “ՈՒշթափի սար” կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. Ե.-ի վրա` վնասելով վերջինիս ձեռքերը եւ ոտքը:

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային,  ով տեղափոխվել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ