20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների համատեղ մամլո հաղորդագրությունը

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը եւ Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը հանդիպում ունեցան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Դեսպաններն իրենց ցավակցությունը հայտնեցին վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, իսկ Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց ներկայիս իրադրությունը:

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները զսպվածության ու լարվածության լիցքաթափման կոչ արեցին կողմերին, հորդորեցին խստորեն հարգել հրադադարի պայմանագիրը եւ հույս հայտնեցին, որ Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպումները կնպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ