06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է հակամարտող կողմերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է արել իրականացնել պայմանավորվածությունները կրակի դադարեցման վերաբերյալ, եւ զերծ մնալ բռնությունից. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 ”Պան Գի Մունը բոլոր կողմերին կոչ է անում հարգել հրադադարի համաձայնագիրը եւ զերծ մնալ հետագա բռնությունից, շարունակել երկխոսությունը՝ խաղաղ քաղաքական կարգավորմանը շուտ հասնելու համար”,- ասված է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 Համաձայն փաստաթղթի՝ Գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, կիսելով նրա մտահոգությունը՝ հակամարտության գոտում վերջին օրերին իրավիճակի սրացման կապակցությամբ:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հրադադարը վերջին օրերին բազմիցս խախտվել է: ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին զոհվել է 25 ադրբեջանցի եւ 6 հայ զինծառայող:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ