Աննկարագրելի հպարտություն եմ զգում մեր բանակի հանդեպ. զորակցում եւ ցավակցում է Սյունիքի մարզպետը
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Անասելի ցավ եմ զգում մեր զինվորների կորստյան համար: Հասկանում եմ, այն ցավը, որը պատում է առաջին հերթին որդեկորույս ընտանիքներին, ապա նաեւ հանրությանը:
Զորակցում եւ ցավակցում եմ, սիրելի ծնողներ, հարազատներ, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր հայրենի եզերքի պաշտպանների հանդեպ: Նրանց հիշատակը վառ պահելու պարտավորություն ունենք:
Նաեւ չեմ ուզում թաքցնել` աննկարագրելի հպարտություն եմ զգում մեր բանակի հանդեպ, որը երեկ զգաստացնող ու ցավոտ ապտակ է հասցրել թշնամուն` հերթական անգամ մեր սահմանները ներխուժման փորձի համար: Բոլորս էլ հպարտանալու առիթ ունենք…
Ապրեք տղերք, դուք սահմանն եք պահում, մենք էլ կփորձենք ամուր պահել Ձեր թիկունքը` աստված մեզ օգնական…
Վահե Հակոբյան”: