14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արդյունքներ կլինեն, վստահ եմ. մարզպետը՝ Կապանի օդանավակայանից /վիդեո/

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը համաձայն է՝ մարզում շատ խնդիր կան: Դրանցից առաջանայիններից է Գորիս-Կապան ճանապարհը, որի լուծմանը կծառայի Կապանի օդանավակայանի վերագործարկումը: ՛՛Կան ուսումնասիրություններ, կատարվել են, հաշվել են տեխնիկական ու ֆինանսական բաղադրիչները: Այս պահի դրությամբ խնդիրը Կառավարությունում է, 2014 թվականի պետական բյուջեում է ներառված՝ որպես կարևորագույն խնդիր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

՛՛Աշխատում ենք այդ ուղղությամբ, արդյունքներ կլինեն, վստահ եմ՛՛,-հավելեց նա:

Մարզպետը հիշեցրեց, որ կառուցվում է նաև Հյուսիս-Հարավ մայրուղին, որ առաջին կարգի ճանապարհ է լինելու: Սա ևս կլուծի ճանապարհների հետ կապված խնդիրը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ