Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482
Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի, հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Բուժվել է ընդհանուր 30 քաղաքացի, փաստացի բուժում է ստանում 449-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակված է երկու ամսական երեխա, ինչպես նաև 5 զինծառայող:
Երեկ հայտնի դարձավ նաև, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակից ևս վարակվել է կորոնավիրուսով:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 3 պացիենտ