08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե պետությունը ղեկավարում է պոպուլիստը, ապա «պոպուլուսը» պետք է վճարի դրա համար

Եթե արտակարգ դրության ժամանակ արգելվում է խուճապի և ապատեղեկատվության տարածումը, ապա ինչո՞ւ է թույլատրված խուճապ և ապատեղեկատվություն տարածող որոշ պաշտոնյաների «լայվը»։

Եթե պաշտոնյան մազոխիստաբար ցանկություն ունի վարակվել, ինքն էլ չիմանալ այդ մասին և «իմունիտետ» ձեռք բերել, ապա արդյոք նո՞ւյն կերպ են մտածում նրան հանդիպած պատահական անցորդները, որոնք կարող են ակամայից դառնալ արդեն սադիզմի զոհ։

Եթե պետության ղեկավարը վարակի դեմ պայքարն իրականացնում էր «Կորոնավիրուսն ում շունն է, որ …» բանաձևի շրջանակներում, ապա պետք չէ զարմանալ, որ ՀՀ բոլոր տիպի քաղաքացիների առողջության թիվ մեկ պատասխանատուն դատարանի որոշմանը վերաբերվում է «դատարանն ում շունն է, որ…» փիլիսոփայությամբ։

Եթե պետությունը ղեկավարում է պոպուլիստը, ապա «պոպուլուսը» պետք է վճարի դրա համար։ Վճարի թանկ ու դաժան գնով։ Կորոնավիրուսն այդ գնի մի չնչին մասն է։

Անդրանիկ Թևանյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ