27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

1 տարում 245.000 $ պարգևավճար Արարատի մարզպետարանում

erkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) պարզորոշ են դառնում մի քանի արտառոց իրողություններ.

2017 թ. դեկտեմբերի 28-ին (Սերժ Սարգսյանի իշխանության օրոք) հաստատված 2018 թ. բյուջեում 1 հոդվածով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում») նախատեսված է եղել 32327.6 հազար դրամ պարգևավճար, որը և վճարվել է մարզպետարանի աշխատակիցներին,

2018 թ. դեկտեմբերի 27-ին (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք)  հաստատված 2019 թ. բյուջեում արդեն 2 հոդվածներով է հաստատվել պարգևատրման չափը: Ըստ այդմ՝ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով նախատեսվել և վճարվել է 31872.0 հազար դրամ պարգևավճար, ավելացված հաջորդ՝ «Պարգևատրումներ,  դրամական խրախուսումներ և  հատուկ վճարներ» հոդվածով  նախատեսվել է 86536.3  հազ. դրամ և վճարվել 85188.07 հազ. դրամ:

Այսինքն՝ 2019 թ. համար Արարատի մարզպետարանում վճարվել է 117.060.070 ՀՀ դրամ կամ շուրջ  245 հազար ԱՄՆ դոլար: Ամսական պարգևավճարների թիվն այդպիսով  կազմում է շուրջ 20.500 ԱՄՆ դոլար:

Ըստ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման՝ Արարատի մարզպետարանի հաստիքների առավելագույն թիվը 129 է:

Փաստորեն՝ «հեղափոխությունն» այս պարագայում «քաղցր բլիթի» ըմբոշխման  հնարավորությունների դուռ է բացել Արարատի մարզպետարանում, և նախորդ իշխանություններին պետական բյուջեի անխնա թալանի մեջ մեղադրող նոր իշխանությունները, այդ թվում՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը, բացի «Սերժի վախտվա» սահմանված 31-32 միլիոն  դրամ պարգևատրումները, «գլխապտույտ հաջողություններից» կարգախոսի ներքո  լրացուցիչ  հոդվածով պետական բյուջեից կորզել և հաճույքով ըմբոշխնել են ևս 178 հազար ԱՄՆ դոլար:

89334370_1675004552639088_7268178519987847168_n

Վ. Սարգսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ