24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը փոխում է Վրաստանի հետ համագործակցության վեկտորը. Փաշինյան

Վերջին շրջանում Երևանն ու Թբիլիսին կարողացել են իրենց հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացի իր գործընկերոջ` Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ Թբիլիսիում ասել է, որ Հայաստանը Վրաստանի հետ  համագործակցությունը տեսնում է ռազմավարական գործընկերության մեջ։

Թբիլիսիի հետ համագործակցության վեկտորը վերանայելու Երևանի մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնել էր հոկտեմբերի 15-ին` Գեորգի Գախարիայի գլխավորությամբ Վրաստանի պատվիրակության երևանյան այցի ժամանակ։ Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը նշեց, որ Երևանն ուզում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացման ռազմավարական հայեցակարգ մշակել։

Նշենք, որ հայեցակարգային փաստաթղթերում Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերների կարգավիճակ չունեն։

«Մենք մեր հարաբերությունների զարգացումը տեսնում ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության մեջ։ Անհնար է գերագնահատել մեր երկրների միջև հարաբերությունների կարևորությունը, երկրներ, որոնք խորը մշակութային, քաղաքական, պատմական, տնտեսական կապեր ունեն»,– ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ երկու երկրներն ավելի ընդլայնված համագործակցության համար ընդհանուր և տարբեր հարթակներ ունեն։ Սակայն Երևանի համար Վրաստանի և հարևանների հետ հարաբերությունները տարբեր նշանակություն ունեն։

Փաշինյանը կարծում է, որ ժողովրդավարության նկատմամբ երկու երկրների հավատարմությունը ևս մեկ միավորող գործոն է։

ՀՀ վարչապետի խոսքով` Երևանն ու Թբիլիսին վերջին 1.5 տարում կարողացել են երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնել։ Նա համոզված է, որ այս այցն ու նրա արդյունքները կխորացնեն առկա համագործակցությունը։ Ավելին, վարչապետն ընդգծել է, որ հայ–վրացական բոլոր պայմանավորվածություններն իրականացել են։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ