24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց այո… » : Ադրբեջանցին շրջել է Երեւանում ու ծաղրել ԱԱԾ-ին /տեսանյութ/

«Ադրբեջանական ագենտ է ֆռֆռում Երեւանում տեսախցիկով, իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք 3 միլիոնանոց այո»։

Լավ, մեր երկիրը հսկվում եւ պահպանվում է Ազգային անվտանգության կողմից, ադրբեջանցիներ են մտել Երեւան, իբրեւ ադրբեջանական քաղաք են եկել։

Ի վերջո՝ պատերազմական երկիր ենք եւ կարող են ինչ որ շինություն պայթեցնել, էդ կարծիքին չեք հարգելի երկրի պահապաններ»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրինա Դանիելյանը, կից հրապարակելով համապատասխան տեսանյութ, որում ադրբեջանցին Երևանը անվանում է «պատմական ադրբեջանական քաղաք»։

Տեսանյութի հերոսը ըստ ամենայնի Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է։ Ընթացքում նա ծաղրում է Հայաստանի հատուկ ծառայություններին, որոնք չեն կարողացել կասեցնել իր մուտքը Հայաստան։

Հրապարակված տեսանյութը մեկնաբանել է Իրինա Դանիելյանը:

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը գրում է. «Դե մեր ԱԱԾ-ն ու մնացածքը քաղաքական գործընթացներով են զբաղված… Թողում են, որ իրենց գործով զբաղվեն…» : 

«Թուրքերն հերիք չէին․․․հիմա էլ սրանք։ Ինչ կիրթ մարդիկ են՝ իրենց կիրթ նախագահով»,-ՀՀ իշխանությանը հեգնում է Արարատ Կոստանյանը:

Միքայել Սարգսյանը գրում է. «Գալիս են հիմնականում Իրանի,Վրաստանի և ինչու չէ նաև Ռուսաստանի անձնագրերով…իսկ մեր թավշոտները շատ մարդասեր են,դրա մեջ վատ երևույթ չեն տեսնում,ասում են մենք ադրբեջանցիքի նման հայատյաց չենք: Չնայած արդարության համար պետքա ասեմ,որ նախկինում էլ ես ինքս Երևանի փողոցներում հանդիպել եմ միմյանց հետ հանգիստ,ազատ ադրբեջաներեն շփվողների,կանգնեցրել եմ դրանց, հարցեր եմ տվել,մոտերքում գտնվող ոստիկաններին ուշադրության կոչ եմ արել,բայց ոչ մեկին դա չի հուզել…»: 

«Սրանք Հայաստան են մուտք գործել իրանական կամ արաբական որևէ երկրի անձնագրերով։ Կարող են անել ինչ ուզում են, իսկ մենք հպարտ քաղաքացի-հպարտ քաղաքացի ենք խաղում«,- նշում է Գոռ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ