19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Սյունիքի մարզպետը խիստ է լինելու

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում ի գիտություն մարզկենտրոնի հացարտադրող ձեռնարկությունների տեղեկացրել է, որ մարզային իշխանությունը խիստ է լինելու, եթե օգոստոսի 1-ից անհարկի բարձրացվեն հացամթերքների գները:

 “Կապանի հացաթխման արտադրամասերի սեփականատերերիн տեղեկացնում եմ, որ եթե իրականությանը համապատասխանեն օգոստոսի 1-ից հացի գները բարձրացնելու լուրերը, ապա մարզային իշխանության պատասխանը չի ուշանալու:

Ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում այդ քայլը անընդունելի եմ համարում եւ պաշտոնապես հայտարարում եմ՝  որ դրան մի քանի օրվա ընթացքում կհաջորդի նոր հացաթխման արտադրամասի գործարկումը` բոլոր հետեւանքներով:

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ”,-գրել է Սյունիքի մարզպետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ