24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձեր երազած ժողովրդավարությունն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգի բարեկամներին, նվիրյալներին, կարող է սրբեր կարգել, կարող է դավաճաններ կարգել, անիծյալներ կարգել, սատանաներ

Գործադիր իշխանության ոչ մի ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա պառլամենտի վրա։  Վարչապետի ելույթի մի ամբողջ հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մեծ նամակից էր, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է ձևավորվել ՍԴ-ում Հրայր Թովմասյանի նախագահությունը։ Մի հատվածը հայտնի քրեական գործից է, որը հարուցված է նախկին ԱԺ նախագահի նկատմամբ և ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարի տեղակալի նկատմամբ։

Եթե կան դատավորներ, որոնք նշանակված են Լևոն Տեր-Պետրոսյանի կամ այլ նախագահների կողմից, ուրեմն նրանք չպետք է պաշտոնավարեն։ Սա սխալ տրամաբանություն է, որովհետև այն մարմինները, որոնք պետք է լինեն, ըստ Սահմանադրության, անկախ մարմիններ, նրանք պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ, տարբեր իշխանությունների կողմից նշանակված։ Այսօր առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում աշխատում են հարյուրավոր դատավորներ, ովքեր նշանակվել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կողմից, չեմ բացառում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից աշխատող դատավորներ էլ կան։ Փաստորեն, այս տրամաբանությունը կարելի է կիրառել նաև ընդհանուր իրավասությունների դատարանների վրա։ ՍԴ-ի իմաստն այն է, որ տարբեր ժամկետներում նշանակվում են տարբեր իշխանությունների կողմից մարդիկ, որը ևս որոշակի անկախության երաշխիք է։ Բայց սա էլ մի կողմ, դե հիմա մոտեցում է, սա էլ ձեր մոտեցումն է»,-  ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Դուք ի սկզբանե այս ամբիոնից մեզ սպառնում եք, այն ուժերին, որոնք կարող են իրավական ճանապարհով վիճարկել այսօրվա որոշումները։

Դուք ասում եք՝ այն ուժերը, որոնք իրավական ճանապարհով կամ այլ կերպ այնպես կանեն, որ հանրաքվեն չլինի, նրանք կհայտարարվեն հակապետական ուժեր։ Ասում եք՝ այն ուժերը, որոնք կաջակցեն այս պրոցեսին, նրանք կհամարվեն ազգի նվիրյալներ, ասաց Մարուքյանը և հավելեց. 

«Փաստորեն, դո՞ւք եք որոշում՝ ովքեր են հակապետական ուժերը, ու ովքեր են ազգի նվիրյալները․ մենք ո՞ւր ենք գնում, պարոն վարչապետ, սա՞ է ձեր երազած ժողովրդավարությունը։ Այսինքն՝ ձեր երազած ժողովրդավարությունն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգի բարեկամներին, նվիրյալներին, կարող է սրբեր կարգել, կարող է դավաճաններ կարգել, անիծյալներ կարգել, սատանաներ։

Քանի դեռ մենք այս Պառլամենտում ենք, ոչ մի գործադիր իշխանության ղեկավար թույլ չենք տա մատ թափ տա Պառլամենտի վրա։

Պարոն վարչապետ, ի վերջո, եթե այդ ուժերը իրավական ճանապարհով, համաձայն չլինելով այդ հանրաքվեի հետ, ասեն՝ պետք է գործողություններ անենք, ի՞նչ եք անելու։ Մեզ ի՞նչ պետք է անեն, պետք է վառեն մեր մեքենաները, հարձակվեն մեզ վրա։ Փոխարենն ասեք՝ ով համաձայն չի պետությունը, կապահովվի իրենց անհամաձայնությունը համապատասխանաբար ժողովրդավարությամբ արտահայտելու, ասում եք՝ կհայտարարենք հակապետականներ․ մեղքերի թողություն էլ տվեք, թող գնան։

Պարոն վարչապետ, սա ճանապարհ չի, տարբերակ չի, այս մոտեցումները մեզ վատ տեղ են տանում։ Բազմաթիվ մտահոգություններ ես արտահայտում եմ ուղղակի շփումներում, ասում եմ՝ եղբայրներ, քույրեր, այստեղ խնդիրներ կան, պարզապես մեզ լսող չկա։ Շատ մտահոգված եմ ձեր ելույթով։ Այն մոտեցումները, որոնք հռչակվեցին այստեղից, մեզ լավ տեղ չեն տանի։ Կարող ենք դիտարկել որպես էմոցիանալ ելույթ, անցնել առաջ, սակայն չենք կարող այդպես անել, որովհետև դուք ձեր տեղում նստած հաստատում եք՝ այո, հենց այդպես է լինելու։ Ես էլ ասում եմ՝ ոչ ոք ՀՀ քաղաքացուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ուզում է 90 տոկոս ձայն ստանաք, ոչ ոք։

Մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ, այդ մարդու կողքը կանգնելու եմ։ Ոչ ոք չփորձվի այստեղ պոլիտբյուրո դարձնել, սա չի դառնալու պոլիտբյուրո։ Սուպերվարչապետական համակարգը, փաստորեն, մեր երազած համակարգն էր, ՍԴ-ն էր, որ մեր երազածը չէր, այդ էլ պետք է փոխենք»,– ասաց նա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ