24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինձ թվում է՝ «իկռայի գործով» եմ հրավիրվել ՀՔԾ. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը կարծում է, որ վկայի կարգավիճակով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ իկռայի մասին իր գրառման պատճառով:

«Ինձ թվում է՝ «իկռայի գործն» է, 90 տոկոսով վստահ եմ, որ այդ գործն է: Համենայնդեպս, չի հերքվել այն տեղեկատվությունը, որը ես տվել եմ, ավելին՝ գործը հարուցվել է այնպիսի ձևակերպումով, որը բավականին հետաքրքիր ենթատեքստ ունի: Դրա մասին դուրս գալուց հետո կխոսեմ», – ասաց Սամսոնյանը՝ քննչական ծառայություն մուտք գործելուց առաջ:

Սամսոնյանը նաև հայտարարեց, որ պատրաստվում է քննիչի հետ սելֆի անել:

Երեկ ՀՔԾ-ից հայտնել էին, որ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020 թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Սամսոնյանի՝ հունվարի 26-ին արած գրառումը, որի հիման վրա, ենթադրաբար, կարող էր քրեական գործ հարուցվել՝ «3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետ»-ն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ