20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնականի արձագանքը Նովրուզ Մամեդովին

Հարավային Ամերիկայում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի թվիթերյան հերթական անհիմն քարոզչական գրառմանը:
“Մամեդովը սեւ փիարն ու պարզունակ ստորությունը այս անգամ ամբողջովին խառնեց իրար։ Կովկասում “շալվար հագնող տղամարդկանց” համար չգրված կանոններ կան` չի՛ կարելի այս աստիճան ցածրանալ։ Մեկ անգամ էլ առողջություն Արգենտինայի Նախագահ տիկին Կիրչներին, Ադրբեջանի ժողովրդին էլ` համբերություն` նման արժեհամակարգով ղեկավարների ձեռքին։

Ն.Նիկողոսյան
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական
Ուրուգվայ, Մոնտեվիդեո
9.07.2014”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ