25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խորապես հիասթափված եմ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել վերջին 15 կամ ավելի տարիների ընթացքում. Մեթյու Բրայզա. 168 Ժամ

«Խորապես հիասթափված եմ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով օրերս Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Ղարաբաղյան թեզերին:

Ըստ Բրայզայի, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ կամ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան սկզբունքները, կամ նա տեղյակ է, սակայն որոշել է ոչնչացնել այդ ողջ գործընթացը:

«10-11 տարի առաջ էր, Ցյուրիխում, ես ներկա եմ եղել հանդիպմանը Սարգսյանի և Ալիևի միջև, նրանք, ըստ էության, համաձայնեցին այն հարցի շուրջ, որ այդ առաջարկներն արդար են և կանխորոշում են ԼՂ հակամարտության կարգավորման ամենալավ ուղին:

Նախորդ տարին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից արդյունավետ սկսվեց, տեղի ունեցան հանդիպումներ Փաշինյանի և Ալիևի միջև, եղան հայտարարություններ խաղաղությանը նախապատրաստվելու մասին, դրանք ոգևորիչ էին, թվում էր՝ կա առաջընթացի հնարավորություն, սակայն ՀՀ վարչապետը միանգամից փոխեց ուղղությունը և սկսեց այդ գործընթացին հակառակ շարժվել: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ, բայց քայլ առ քայլ, վերջին 10 ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել համանախագահների, նախագահների կողմից վերջին 15 կամ ավելի տարիների ընթացքում»,- ասել է Մեթյու Բրայզան:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ