24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուք պարտավոր եք կանգնեցնել հայը հայի դեմ հանելու այս ծրագիրը. Մխիթարյանի բաց նամակը՝ Փաշինյանին, Սարգսյանին, Գարեգին Բ-ին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ Բ-ին

Հարգելի պարոնայք, Վեհափառ Տեր:

Դուք այլևս չեք կարող չտեսնելու տալ այն խայտառակ վատ մթնոլորտը, որը տիրում է հայ հասարակության մեջ:

Դուք իրավունք չունեք անտարբերության մատնելու այն ատելության էներգիան, որը ծնել ու սնել եք մեզանում նաև Ձեր «դիտորդի» կարգավիճակով և որը ոչնչացնում է ցանկացած մարդկային ու ազգային արժեք՝ ընտանիքից մինչև ընկերություն:

Դուք պարտավոր եք դադարեցնել և կանգնեցնել անբարոյականության, պատվազրկության և կեղծիքի, հայը հայի դեմ հանելու պետության ներսից և արտաքին ուժերի կողմից ուղղորդվող ազգակործան ծրագիրը, որի պտուղներին մենք ամեն օր ականատես ենք լինում՝ թե համացանցում, թե իրական կյանքում:

Այսպես այլևս անհնար է:
Այսպես շարունակվել չի կարող:

Հանդիպում կազմակերպեք ԱԺ բոլոր ֆրակցիաների ղեկավարների հետ, միասնական կոչի տեքստ պատրաստեք և դիմեք ժողովրդին:

Վերադարձրեք մարդկանց կյանքի բնականոն և ստեղծարար հուն:

Միջոցներ ձեռք առեք սաստելու, պատժելու և կանխարգելելու ատելության ցանկացած դրսևորում, որի զոհը, ի դեպ՝ թե բարոյական և թե ֆիզիկական առումով կարող է դառնալ թեկուզ մեկ հայ, կամ հայաստանցի:

Դիմում եմ Ձեզ հույս ունենալով, որ չեմ լսի Ձեր ենթակայության տակ գտնվող ինչ-որ բաժնի կամ անձի «պատասխանը կամ արձագանքը», քանի-որ երբ իրենք են որոշում պատասխանել, հետո նոր «բոլոլա» են ստեղծում ու ջնջվում են սոցիալական ցանցերից: Փաստերը շատ են:

Հարգելի պարոնայք, Վեհափառ Տեր:

Խնդրում եմ մի վատնեք մեր, որպես քաղաքացիներ պետական ինստիտուտների ղեկավարների և պետական կրոնի առաջնորդի հանդեպ ունեցած վստահության չափաբաժինը:

Արթնացե՜ք:

ՀՀ քաղաքացի Ռուբեն Մխիթարյան:

Հ.Գ. Պարոնայք, հավատացնում եմ Ձեզ, որ եթե միջոցներ ձեռք չառնեք, ցրողական պատասխաններ տաք Ձեր պատգամավորների և ենթակա մամուլի էջերով, ապա ինքս եմ լուծելու էս հարցը՝ ընկերներիս, համախոհներիս ու հայրենակիցներիս հետ: Իսկ թե ինչպե՞ս, արդեն այդ ժամանակ Դուք իրոք ի պաշտոնե կլինեք ԴԻՏՈՐԴ:

Ռուբեն Մխիթարյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ