23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ բուհերում «Հայոց լեզու» առարկայի պարտադիր դասավանդմանը եւ դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցմանը, գրում է «Իրավունքը»:

«Այսօր մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ մեզ ասում են հետեւյալը՝ ոնց բա  Հայոց լեզվի ուսուցումը  բուհում պարտադիր  չեք դարձնում, բա մեր երեխեքը որտե՞ղ են հայերեն սովորելու: Բոլորը մոռանում են, որ կա դպրոց, որն ավարտած եւ ատեստատ ունեցող մարդը պետք է տիրապետի  գրական հայերենին: Բոլորը մոռանում են, որ կա ընդունելության քննություն եւ բուհ ընդունվել՝ առանց հայերենի իմացությունը հավաստագրելու, այսինքն՝ հաստատելու,  հնարավոր չէ: Մենք հիմա ասում ենք՝գործ չունեք, դպրոցում ուրիշ բաներ կա, Հայ ժողովրդի պատմությունը եկեք բաժանենք մի քանի կտորների: Թող Հայ եկեղեցու պատմությունն առանձին  լինի, հայ ժողովրդի պատմությունն՝ առանձին:

Պատկերացնո՞ւմ եք այս գաղափարի հեղինակի տրամաբանությունը, բռնել եկեղեցու պատմությունը տարանջատել ազգի  եւ պետության պատմությունից եւ առանձին դասավանդել: Սա ինչ է, եթե ոչ քայքայիչ, ազգի ինքնության դեմ վարվող նեղ, մերկանտիլ քաղաքական նպատակներով տարվող գործունեություն: Մենք այսօր ասում ենք՝ ժողովուրդ ջան,  եթե ուզում ենք մարդն ինժեներ դառնա,  բուհ է եկել մարդը, նրան պետք է պատրաստենք, որպես ինժեներ: Մեզ ասւոմ են՝ ո՞նց, դուք հո ազգի ավանդույթների դեմ պայքարող չեք:

Բա թող մեր ինժեները հայերեն գրել-կարդալ սովորի բուհում, թող Չարենց արտասանի բուհում: Մենք ասում ենք՝ էլի թող արտասանի, բայց արտաժամյա, բայց եթե դա պարտադիր ուսումնական ծրագիր է, ինքը  դպրոցում պետք է անցած լիներ», – ասաց Ն Փաշինյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ