24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետը, 2014 թվականի փետրվարից աշխատելով նշված պաշտոնում, հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորությամբ, իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ:

Մասնավորապես՝ տեղեկացված լինելով ՀՀ ազգային ժողովի աշխատակիցների առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կենտրոններից մեկին հանձնարարված լինելու և համապատասխան հանձնարարականի մասին, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր հետ աշխատանքային մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց լրացուցիչ վարձատրություն ապահովելու համար, ինչպես նաև տեղակացված լինելով, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման և սպասարկման բաժնի բժշկուհին և նույն բաժնի աշխատողների առողջության պահպանման գծով մասնագետն արդեն աշխատանքի են անցել բժշկական կենտրոններից մեկում՝ որևէ գործողություն չի կատարել՝ վերջիններիս զբաղեցրած պաշտոնից ազատելու կամ նրանց աշխատանքի համատեղելիության գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Արդյունքում՝ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման և սպասարկման բաժնի բժշկուհին և նույն բաժնի աշխատողների առողջության պահպանման գծով մասնագետը շարունակել են պաշտոնավարել՝ այդ ընթացքում ստանալով աշխատավարձ ու այլ վճարներ, ինչի հետևանքով ՀՀ ԱԺ աշխատակազմի օրինական շահերին պատճառվել է էական՝ 1.036.409 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ