14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունների մոտ շոկ է առաջացել, երբ նրանք հասկացել են, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները. Դավիթ Հարությունյան

Շարունակվում է ակցիան ՍԴ-ի բակում՝ ի աջակցություն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի: Հիշեցնենք,  առավոտյան Հատուկ քննչական ծառայությունը քննելու է հրավիրել ՍԴ նախագահին։ Այս պահին ՍԴ բակում են քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ։

ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ իշխանությունների մոտ շոկ է առաջացել, երբ նրանք հասկացել են, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները:

«Բնական է, որ այս պարագայում պետք է սկսեն միջոցներ ձեռնարկել: Հիմա ՍԴ նախագահի նկատմամբ, հետագայում փորձեր կարվեն նմանատիպ քայլեր ձեռնարկվել նաեւ ՍԴ անդամների նկատմամբ»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ որեւէ կասկած չունի, որ սա ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ:

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ այսօր էլ դատական համակարգում կան մարդիկ, որոնք համակերպվել են եւ պատրաստ են կատարելու գործադիր իշխանության ցանկացած պահանջ եւ կան դատավորներ, որ պատրաստ չեն: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ