25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքապետարանին մեքենաներ նվիրած գործարարի որդու դեմ քրգործը կարճվել է. Հետք

Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վերջինիս ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել:

Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս տարվա հուլիսին ավելի վաղ հարուցված քրեական գործի հատկանիշներով Վահագն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` զինվորական ծառայության զորակոչից խուսափում` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով:

Դեկտեմբերի 9-ին որոշում է կայացվել Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Մենք հետաքրքրվել էինք նաև ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, առաջադրված մեղադրանքից և այդ քրեական գործի ընթացքից: Քննչական կոմիտեից սակայն հայտնել են, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք, բացի Սպարտակ Ղուկասյանից, չկան: Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից ազատվելու մեջ:

Հիշեցնենք նաև, երբ ավելի վաղ Վարդան Ղուկասյանին հարցրել էինք, թե իր որդին ինչ հիմքով է ազատվել զինծառայությունից, նա դժվարացել էր պատասխանել, թե  կոնկրետ որ հիմքով է ազատվել զինծառայությունից, քանի որ որդին և՛ ակադեմիական տարկետում է ստացել, և՛ առողջական հիմք է ունեցել, և՛ ընտանեկան տարկետման իրավունք է ստացել՝ երկու և ավելի երեխա ունենալու հիմքով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ