20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դարձյալ կամայական գներ. Առավոտ

՛՛Առավոտի՛՛ խմբագրականում կարդում ենք.

40 տարի առաջ էլեկտրաէներգիայի կիլովատն արժեր 4 կոպեկ՝ Հայաստանում շատերը դա էլ չէին ուզում վճարել և տարբեր հնարքներով հոսանք էին գողանում: Մեկ շիշ օղին արժեր 3 ռուբլի 62 կոպեկ, մեկ մատնաքաշը՝ 30 կոպեկ, մեկ տուփ ՛՛Սալյուտ՛՛ ծխախոտը՝ 30 կոպեկ, ՛՛տակից՛՛՝ 40 կոպեկ, սովորական պաղպաղակի բրիկետն արժեր 15 կոպեկ, պլոմբիրը՝ 20 կոպեկ:

Նույն ժամանակահատվածում իմ նման ՛՛հարիֆները՛՛ ստանում էին 120-150 ռուբլի աշխատավարձ, որը վերը նշված գների պարագայում հերիքում էր սովորական, նորմալ կյանքի համար: ՛՛Շուստրիներն՛՛ ու ՛՛աչքաբացներն՛՛ աշխատում էին մի քանի անգամ շատ, որով ապահովվում էր շատ ավելի ճոխ կյանք:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտեինք, թե ինչո՞ւ տվյալ ապրանքն արժե այդքան, և ինչո՞ւ այդ գները մեկ տասնամյակից ավելի չեն փոխվում: Այժմ արդեն քառորդ դար մենք ապրում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում, երբ ամեն ինչ պետք է իր շուկայական գինն ունենա, այսինքն՝ գինը պետք է ձևավոևվի առաջարկի և պահանջարկի փոխհարաբերություններից: Բայց մենք հիմա էլ չենք հասկանում, թե ինչպես է առաջանում, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագինը։

Մի խոսքով՝ անկախ Հայաստանում որոշ գներ դարձյալ խիստ կամայական են:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ