30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիլիջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ երիտասարդ մահացել է

Դիլիջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ երիտասարդ մահացել է։ Tert.am-ի տեղեկություններով՝ նախքան կրակոցները վիճաբանություն է տեղի ունեցել, ինչին հաջորդել են կրակոցներ՝ ինքնաձիգից։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի պարկուճներ։

Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ ստացել է։

«Այսօր՝ ժամը 21։00-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 32 ամյա տղամարդը, որը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է»,-ասաց Ջանոյանը։

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ