09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Գեղարքունիքի մարզպետը կարևորում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Վարդենիսում հունիսի 29-ին գրանցված պտտահողմի պատճառած վնասի չափը, ըստ նախնական ակտի, կազմել է 95 միլիոն դրամ: Այս մասին “Հժ”-ին տեղեկացրեց “Գեղամա աշխարհ” մարզային շաբաթաթերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը:

Երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելել է փոթորկից տուժած ընտանիքներին, ծանոթացել նրանց կրած վնասներին: Վնասներ կրած բնակիչներին աջակցելու հարցը կառավարության նիստում կքննարկվի: Առայժմ հայտնի չէ, թե աջակցությունն ինչ չափով է լինելու: Գեղարքունիքի մարզպետը առաջնահերթ է համարել առանց տանիք մնացած տները տեղումներից պաշտպանելու նպատակով տանիքների վերանորոգման հարցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ