27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այն երկու սյունը, որի վրա պետությունը կառուցված է, կորցնում ենք. Վազգեն Մանուկյան

Պոպուլիզմը կործանում է 1988 թվականից սկսած մեր պատկերացումները պետության մասին, որն իրեն արդարացրել է բոլոր թերություններով, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հավաքին այսօր հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

«Այդ պատկերացումները հենված էին երկու սյան վրա՝ ազգայինի և ժողովրդավարության։ Հիմա մի հոսանքը՝ նեոլիբերալիզմը, քանդում է ազգային սյունը, մյուսը՝ ջարդում է ժողովրդավարության սյունը։ Այսինքն՝ այն երկու սյուները, որի վրա պետությունը կառուցված է, կորցնում ենք։ Իհարկե, դրա դեմ պետք է դիմադրել, պետք է մտնել բանավեճերի մեջ, չվախենալ ցանկացած թեմայի շուրջ բանավիճելուց», – ասաց ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, Հայաստանում պետք է առաջանա մի շերտ, որը հետագայում անհնարին դարձնի ինչպես 1995-96 թվականների կեղծիքներն, այդպես էլ՝ հետագայում հնարավոր չլինեն պոպուլիստական հեղափոխությունները։

«Դա ավելի կարևոր է, որովհետև ցանկացած իշխանություն փոխելուց կարող է ավելի վատ լինի կամ նույն տիպի իշխանություն գա։ Ես ո՛չ կոչ եմ անում իշխանությանը պահել, ո՛չ կոչ եմ անում իշխանությանը փոխել։ Ես ավելի բարդ նպատակ եմ դնում. մենք կարո՞ղ ենք ստեղծել մի այնպիսի մտածողություն, շերտ մեր հասարակության մեջ, որը Հայաստանն ապահովի այդպիսի ցնցումներից», – ասաց Վազգեն Մանուկյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ