08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի քրդական կուսակցության համանախագահը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին

Թուրքիայում քրդական ”Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցությունը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածուի անունը։ Տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

Կուսակցությունն առաջադրելու է համանախագահ Սալահաթթին Դեմիրթաշի թեկնածությունը։ Նա դեռևս պաշտոնապես չի առաջադրվել և չի ներկայացրել փաստաթղթերը։

Նախագահի թեկնածուների գրանցումը Թուրքիայում կավարտվի հուլիսի 10-ին։

Իշխող ”Արդարություն և զարգացում” կուսակցությունը թեև պաշտոնապես չի հայտարարել, սակայն ակնկալվում է, որ կուսակցության թեկնածուն կլինի վարչապետ, կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ