24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալյակարծիք լրատվականների դեմ ուղղորդված հարձակումներ են իրականացվում. «Մեդիա Պաշտպան»

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ուղղված քայլը։

Հիշեցնենք՝ գիշերը անհայտ անձինք կամ անձը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և ամբողջ խմբագրությունը տակնուվրա արել։

«Սա հերթական ապացույցն է, որ ալյակարծիք և տեղեկությունների տիրապետող լրատվականների դեմ ուղղորդված հարձակումներ են իրականացվում։

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումից հետո, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը և հասարակական սեկտորի շատ ներկայացուցիչներ պահանջում էին իշխանություններից, որպեսզի հարձակում գործողները պատժվեն, սակայն ոստիկանությունը տևական ժամանակ է անգործություն է ցուցաբերում։

Ստեղծված անպատժելիության և ամենաթողության մթնոլորտի ամենավառ ապացույցն ու դրվագն արդեն այսօր «Ժողովուրդ» օրաթերթի վրա կատարված հարձակումն է։ Պարբերաբար մեղադրական հայտարարություններ են հնչում լրատվական դաշտի դեմ, սակայն լրատվական դաշտի նկատմամբ հաշվեհարդարներն ու դրանց կոչերն անարձագանք են մնում։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է հետամուտ լինել դեպքի բացահայտմանը, թույլ չտալ, որ այսպիսի դեպքերը լայնածավալ դառնան։

Ամենաթողությունը նաև կարող է հանգեցնել լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների, եթե ոստիկանությունն ու իշխանությունները ցանկանում են խուսափել ծայրաստիճան բացասական վերաբերմունքից, պետք է ապահովեն լրատականների անվտանգությունն ու պաշտպանվածությունը», – ասված է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության հայտարարության մեջ:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ