24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քանի Պողոսն արբած է, մեքենա կունենա նաև Արփին, իսկ Աշոտը կարող է նույնիսկ տանկ առնել տալ. Հրապարակ

Երեկ առավոտից համացանցում լուր տարածվեց, թե պետբյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանի դստեր համար գնվել է 27 հազար դոլար արժողությամբ նոր ամե­նագնաց: Վարչապետի քարոզչական հենարանը հանդիսացող սոցցանցերի ակտիվ օգտատերերի, նրանց ֆեյքերի զգալի հատվածը շտապեց մեղադրել լուրը տարածողներին հակաիշխանական, ֆեյք-տեղեկություններ տա­րածելու մեջ: Նույնիսկ եղան մարդիկ, ովքեր պատրաստ էին երդվել, որ Փաշինյանը նման բան չի կարող անել, ու հանկարծ՝ Վլադիմիր Կարապետյանի շուրթերով Փաշինյանն ասաց, որ, այո, մեր ու ձեր հարկերից գոյացող բյուջեի հաշվին վարչապետի ավագ դստեր համար նորագույն մեքենա է գնվել: Ճիշտ է՝ ոչ հենց այսօր, այլ ժամանակ առաջ, ուղղակի ուշացումով է հայտնի դարձել մարդկանց:

Իհարկե, եթե այս թեմային անդրա­դառնա ՀՀԿ-ական որևէ պաշտոնյա, ապա վարչապետը կամ ֆեյքերի իր բանակը կգրոհեն վերջինիս վրա ու կհիշեցնեն նախկինում կատարված բազմաթիվ ապօրինությունների մա­սին: Իսկ մեզ՝ հասարակ քաղաքա­ցիներիս, մի պահ կթվա, թե ապրում ենք արդար իշխանությունների օրոք, և քչերը վերջապես կարթնանան ու հարց կտան՝ թքած նախկինում տե­ղի ունեցածի վրա, ինչու ես պետք է հանդուրժեմ այս անիմաստ ծախսերը, ինչու պետք է շարունակ հիշեմ անցյա­լը և դրանով արդարացնեմ ներկան:

Չէ՞ որ այս վիճակը շարունակվում է մեկուկես տարի, քանի դեռ Պողոսի մեջ չի արթնացել քաղաքացին, որ վեր կենա ու ասի՝ Նիկոլ, մենք քեզ բերել ենք իշխանության, որ դու մեր թոշակն ու նպաստը բարձրացնես, աշխատատեղ բացես, եկամուտներն ավելացնելու հնարավորություն տաս, իսկ դու քո ընտանիքի ապրուստն ես ավելացնում և կյանքի պայմաններն ես ճոխացնում:Նոր մեքենա ես առնում մեր հաշվին, ուղևորությունից ուղևորություն եք գնում՝ ընտանյոք հանդերձ, և այլն: Քանի Պողոսն արբած է, մեքենա կունենա նաև Արփին, իսկ Աշոտը կարող է նույնիսկ տանկ առնել տալ, ու այս ամենը՝ մեր հաշվին:

Պատկերացրեք միայն, թե հե­ռավոր մի համայնքում ինչ կարելի էր անել 27 հազար դոլարով, քանի տասնյակ երեխաների կարելի էր ուրախացնել դպրոցի կամ մանկա­պարտեզի նորմալ պայմաններ ապա­հովելով, իրենց տատիկ-պապիկներին նոր տարուց առաջ որոշակի աջակցություն ցույց տալով: Բայց, չէ՝ Նիկոլը ճիշտ է. շուրջ 13 մլն դրամով պետք էր ոչ թե տուն չունեցող մի քանի ընտանիքի ծածկով ապահովել, այլ պետք է իր դստերը մեքենա գներ, Նիկոլը ճիշտ է՝ չէ որ իր հենարանը համարվող «հարևան» Պողոսն ամեն բան հանդուրժում է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ