24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանին «մարտահրավեր» եմ նետում, թող հրապարակի հունվարին ստացած առաջարկը. Աշոտյան

«Մենք Նիկոլին հող հանձնելու մեջ երբևէ չենք մեղադրել, բայց բանակցային, դիվանագիտական անգրագետ գործընթացը հղի է տարածքային կորուստների վտանգով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը շարունակում է պնդել, որ ներկա իշխանություններն իրենց հայտարարություններով թուլացնում են հայկական կողմի բանակցային դիրքերը՝ որպես օրինակ բերելով Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունը։ 

«Նախաձեռնողականությունը զիջել ենք։ Բանակցություններից դուրս են եկել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Փաշինյանին «մարտահրավեր» եմ նետում։ Եթե մենք սխալ ենք, թող դուրս գա լայվ, ուղիղ եթերում որքան կարող է բաց տեքստով խոսի Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Դե՛ տղա է, թող հրապարակի վերջին բանակցային առաջարկությունը։ Թող հրապարակի 2018թ․-ի հունվարին Մինսկի խմբի համանախագահների կողմից ստացված առաջարկը»,- հայտարարել է Աշոտյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

24news.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ