24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի առջև այդ առաջադրանքը դրել են «հեղափոխության» պատվիրատուները

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է․

«Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հասցեին հնչող քննադատությունների ու մեղադրանքների պատճառն ու իմաստը։

Եթե տեղի ունեցածին նայենք խորաթափանց և սթափ հայացքով, ապա պարզ կդառնա, որ դա շատ խնամքով մշակված սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում վարկաբեկել և «փչացնել» ԱԳ նախարարին։

Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է և մասնակցելով այդ «փակ» քննարկմանը, և նա կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը։ Առանց Փաշինյանի ուղիղ հանձնարարության նա ուղղակի կարհամարհեր այդ քննարկմանը մասնակցելու ցանկացած հրավեր։

Իսկ Փաշինյանի առջև այդ առաջադրանքը դրել են «հեղափոխության» պատվիրատուները, որոնք նպատակ ունեն հասնել ԱԳ նախարարի փոփոխության և նախարարի պաշտոնում տեսնել իրենց համար ցանկալի մարդու։

Մեղադրելով և քննադատելով Մնացականյանին դուք փաստացի մասնակցում եք այս ծրագրին և ջուր լցնում նրանց ջրաղացին։

Իսկ եթե կա ինչ որ մեկը, ով պետք է պատասխան տա սրա համար, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար, բոլոր քննադատություններն ու մեղադրանքները պետք է ուղղված լինեն նրա հասցեին։

Հ.Գ. Ավելի քան համոզված եմ, որ Զոհրապ Մնացականյանը այդ հանդիպմանը տվել է թերի և ոչ ամբողջական տեղեկատվություն։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ