24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանի գործով դատական նիստը, դատարանի որոշմամբ, անցկացվում է դռնփակ

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գրավի դիմաց ազատ չարձակվելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր հիվանդանոցում լինելու պատճառով: Նա դիմում էր ուղարկել դատարան՝ խնդրելով դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:

Մեղադրող և տուժող կողմերը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չներկայացրեցին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մինչև դիրքորոշումն արտահայտելն անհրաժեշտ է, որ դատավորը բացահայտի իր և որոշ շահագրգիռ անձանց կապերի հետ կապված մի քանի հանգամանք:

«Բայց լինելու է մի հարց, որը պետք է տրվի դռնփակ դատական նիստում: Հետևաբար՝ նախևառաջ ես միջնորդում եմ, որ նիստի այս հատվածն անցկացվի դռնփակ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Դատարանի որոշմամբ այս րոպեներին ընթանում է դռնփակ դատական նիստ:

Հիշեցնենք, որ այս գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին դատախազ Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Դատավոր Պապոյանը բավարարել էր դատախազության միջնորդությունը, ինչից հետո գործը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժ էր Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ