24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պլան գ»-ն՝ վտանգի տակ է: Իշխող թիմում տագնապ է. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է: Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանին առնչվող նրանց «պլան գ»-ն՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն վերաբերող օրինագծի հաստատումը, վտանգի տակ է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում ձգտում են այնպես անել, որ դատավորների վաղաժամ թոշակն ապահովող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի քվեարկության ժամանակ առավելագույն «կողմ» ձայներն ապահովեն, որպեսզի ընդդիմությանն ապացուցեն, որ նրանց ձեռք մեկնելու կարիքն ամենևին էլ չունեն, և որ առանց ընդդիմության դրական քվեարկության էլ իրենք կարող ուժ են: Խնդիրն այն է, որ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հայտարարել են, որ դեմ են դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելուն վերաբերող նախագծին, ու հենց դրա համար էլ իշխանությունները հայտնվել են ցայտնոտի մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական խմբակցությունը նույնիսկ մտադիր է այս օրինագծի քվեարկությունը հաջորդ շաբաթ կազմակերպել, որպեսզի այն պատգամավորները, որոնք գործուղումերի են մեկնել, վերադառնան ու մասնակցեն քվեարկությանը: Բայց օրաթերթը պարզել է, որ իշխանական ֆրակցիան տարակուսանքի մեջ է, իսկական դիլեմայի առաջ են կանգնել, քանի որ, օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարակուսել է` ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պահվածքի հետ կապված:Վարչապետն իր թիմակիցներին ասել է, որ իր համար անհասկանալի են Վ. Գրիգորյանի պահվածքն ու գործողությունները: Ահա սա է պատճառը, որ վերջնահաշվում իշխանական խմբակցությունում չեն կողմնորոշվում՝ անցկացնել այս օրենքը, թե ոչ: Այդ նախագծի ձեռնարկն, ի վերջո, Վահե Գրիգորյանինն է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցներում, ի դեպ, իշխող թիմից շատերն ասել են, որ դեմ են քվեարկելու:

Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին գործադիրը հավանություն տվեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի կիրառմանը վերաբերող նախագծին, ըստ որի` եթե ՍԴ դատավորները, այդ թվում` նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թ. հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ;

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ