23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ական երիտասարդը Արայիկ Հարությունյանի համար մետրոյի ժետոն եւ հրաժարականի դիմում էր բերել հանրային քննարկմանը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար մետրոյի ժետոն եւ հրաժարականի դիմում էր իր հետ բերել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի հանրային քննարկմանը:

Նա դիմելով նախարարին, մասնավորապես, ասաց․ «Ես հույս ունեմ, որ դուք երեկ հանգիստ քնել եք, որովհետև միայն այսպիսի հանդիպում կազմակերպելու համար ուսանողներից 24-ը հայտնվեց բաժնում։ Եթե թույլ տանք ես ձեզ նամակ փոխանցեմ և դրանով ավարտենք։ Ես ձեզ եմ ցանկանում փոխանցել ձեր հրաժարականի դիմումը և ժետոն, որ այսօր մետրոյով տուն գնաք և տեսնեք՝ ինչ է կատարվում, այս պատերի ետևում դուք կտրվում եք իրականությունից։

Քրիստինե Վարդանյանը այն թողեց քննարկմանը իր զբաղեցրած տեղում եւ հեռացավ` առանց լսելու հարցի պատասխանը:

Արայիկ Հարությունյանը արձագանքեց․  «Ես կանդրառանամ կտրվածությանը, դուք առնվազն 1-2 ժամ երեկոյան դուք կտեսնեք ինձ քաղաքի կենտրոնում զբոսնելուց, այնպես որ կհանդիպենք այնտեղ։ Ինչ վերաբերում է հարցին, թե երեկ ինչպես եմ քնել, ասեմ, որ մինչև նախարար նշանակվելը լավ չէի քնում, որովհետև այն խայտառակ ժառանգությունը, որ կար, հանգիստ չէր տալիս և ինչը նաև հանգեցրեց ապրիլ-մայիսի գործընթացներին, բայց առավել ևս նախարար նշանակվելուց հետո քունն ու հանգիստը էլ ավելի խանգարվել է, որովհետև ծանոթացա օրիորդի ներկայացրած կուսակցության թողած ժառանգությունը և կարծում եմ՝ դուք դրան ևս շատ լավ ծանոթ եք։ Անկախ նրանից, թե երեկ ինչ է տեղի ունեցել, իմ քունը կամ հանգիստը այլ դրսևորումներ չեն ունեցել, կարծում եմ՝ նույնիսկ առաջիկա տարիներին իմ քունը հանգիստ չի լինելու»։

Հիշեցնենք՝ երեկ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին, փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել․ 19 հոգի՝ Կենտրոնի բաժին, 5-ը՝ Էրեբունու։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ