07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայկ Մարությանը թող հիշի, որ թատրոնի շենքում չէ ու կատարի խոստումները, որ տալիս էր՝ դոշ ծեծելով. Գագիկ Ծառուկյան

Երևանի քաղաքապետը թող մի պահ պատկերացնի, որ քաղաքապետարանը թատրոնի շենքը չէ, պետք է հիշի քարոզարշավի խոստումներն ու կատարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Հայկ Մարությանին և նշելով, որ ինքն ամեն ինչ փաստերով է ասում:

Ծառուկյանն ասաց, որ ամեն ինչ գիտի, տիրապետում է, խոսում է իրականությունը. «Ես երեկ կառավարիչին հանձնարարել եմ, թուղթը ներկայացրել է, հիմա ցույց տամ ու տեսեք, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում»:

Ապա նա ցույց տվեց փաստաթուղթ, որը, իր խոսքերով, ապացուցում է իր խոսքերը՝ կապված հյուրանոցի կառուցման հետ:

 ԲՀԿ ղեկավարը նշեց, որ Հայկ Մարությանը պետք է նայի, թե ինչպես էր քարոզարշավի ժամանակ դոշ ծեծելով խոստումներ տալիս ո ւիրականացնի դրանք. «Իսկ այսօր արդեն երկրորդ տարին է լրանում, թող իր խոստումները կատարի: Մենք ուզում ենք աջակից լինել»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ