24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Կողմ եմ, որպեսզի ղարաբաղյան համայնքների միջև շփումները վերականգնվեն». Լավրով

«ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունված լինի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողի վրա»,- այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով Երևան-Ստեփանակերտ-Բաքու լրագրողական փոխայցերը:

Նա նշեց, որ Ռուսաստանն այդ նախաձեռնության հեղինակներից է, քանի որ այս տարեսկզբին Վիեննայի գագաթաժողովից հետո Մոսկվայում հանդիպում եղավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մակարդակով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, որտեղ համաձայնեցվեց ոչ պաշտոնական, բայց կոնկրետ թուղթ այն մասին, որ բոլորը կողմ են արտահայտվում հումանիտար փոխանակումներին:

«Դա վերաբերում է զոհերի խնդիրները լուծելուն, ազատազրկվածներին, այնտեղ կար հիշատակում նաև լրագրողների մասին, այսինքն՝ շփումներ մարդկանց միջև: Ես կարծում եմ, որ դա չափազանց կարևոր է, քանի որ ցանկացած լուծում պետք է ընդունված լինի մարդկանց կողմից, որոնք ապրում են այդ հողի վրա և որոնք ապրում են Ադրբեջանում, Հայաստանում և Ղարաբաղում: Որքան սերտ մարդիկ շփվեն միմյանց հետ, և որքան օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն այն, ինչ տեղի է ունենում շփման գծի երկու կողմերում, ավելի հեշտ, կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց մենք հույս ունենք հասնել»,- ասաց Լավրովը:

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե որքանո՞վ օգտակար կլիներ հակամարտության կարգավորման գործընթացում հանդիպումը, նրա ձևակերպմամբ, Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների միջև, Լավրովը նշեց.

«Ես ամեն կերպ կողմ եմ, որպեսզի Ղարաբաղյան համայնքների միջև շփումները, որոնք, ի դեպ, որոշակի փուլում տեղի են ունեցել, ապա սառեցվել են, վերականգնվեն: Դա չափազանց հեռանկարային թեմա է, քանի որ արդյունքում՝ ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը պետք է կողմնորոշվի, թե ինչպես ապրի հետագայում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ