Թուրքիայում տրանսգենդերների գեղեցկության մրցույթ է անցկացվել/ֆոտո/
Ինչպես նշում է The Daily Mail-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում առաջին անգամ անցկացվել է տրանսգենդերների մասնակցությամբ գեղեցկության մրցույթ, որով կազմակերպիչները փորձել են ընդդիմանալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ երկրում առկա խտրականությանը։
Վիճահարույց միջոցառման կազմակերպիչն է եղել ’’ԼԳԲՏ Թուրքիա’’ իրավապաշտպան կազմակերպությունը։ Գեղեցկության մրցույթին մասնակցել են 13 տրանսեքսուալներ, որոնց դիտելու էր եկել 500 մարդ` նշվում է կայքում:
Ըստ ԼԳԲՏ կազմակերպության տվյալների՝ 2002թ. ի վեր երկրում անհանդուրժողականության պատճառով սպանվել է 70 տրանսսեքսուալ։