Մի սպանության պատմություն. Իրատես
Գնալով ավելի քիչ ենք նկատում Նիկոլ Փաշինյանին, որովհետև երբ իռացիոնալությունը քանդում է բոլոր պատնեշները, դադարում է սպասման վերածվելուց, այդ փուլից սկսվում է հանգստությունը, նույնիսկ ժպիտը` «իռացիոնալի» նկատմամբ, որովհետև այն արդեն պաթոլոգիա է, և հակառակն է անսպասելի:
Նկատենք անչափ կարևոր մեկ բան. Իտալիա այցից հետո Փաշինյանը «կազդուրվում» է: Այնքան միամիտ չենք, որ մտածենք` «խոկման» փուլ է մտնում ու փորձում է հասկանալ` իտալական մեծ ֆիասկոյից հետո ինչով զարմացնի յուր «ընտրազանվածին» (օխլոսին):
Վիճակը «լրջագույններից» է, որովհետև բոլոր ոլորտներում անկումներն այնքան շատ են, որ իր մոտ առավել կամյուական-անկումային, քան մարկեսյան վիճակներ են, սակայն «բաք-օֆիսները» ձեռնունայն չեն թողնի իրենց հոգեզավակին, ու «ծամելու» մի բան կտան, որպեսզի հոգեդարձ լինի, օխլոսին վերադաձնի նախնական վիճակի` չկորցնելու առանց այն էլ գահավիժող վարկանիշը:
Շատ քաջ համադրություն ենք կատարելու, մեկ վերհիշմամբ` Իտալիան ճակատագիր է բերում. այնտեղ էներգետիկ այնպիսի խտացում է, որ յուրաքանչյուր ոք կամ պարտվում է մեքելանջելոների, դավինչիների, ռաֆայելների` «մեդիչյան» այդ երկրում, ուր կան ոչ միայն վատիկանյան «պադվալներ», այլև առաստաղներ, ուր հիվանդ Բուոնարոտին` Միքելաջելո, իմպիչմենտային (թևի շրջանում) հիվանդությամբ Սիքստինյան կապելլա էր արարում: Կամ` հաղթում:
Եվ ուրեմն՝ այո՛, Իտալիան ճակատագիր է բերում, ու Իտալիա կատարած այցից հետո ակնհայտորեն Փաշինյան Նիկոլը լուռ է: Յուր «խանըմը» փորձում է իրենով ծածկել այդ լռությունը` ոտնակոխելով հայոց սահմանները` զինվորիների հետ «խոսք ու զրիցի» մեդիտացիայով, այնուհանդերձ, ծանր նստվածքը` իտալական այցից, դեռ օդում է:
Ի դեպ, Իտալիան, է՛լ առավել Վատիկանը, է՛լ առավել` համայն կաթոլիկ աշխարհը «պադվալ» սարքած Նիկոլ Փաշինյանը այդ այցից հետո իր «որոնումները» սկսեց ոչ թե Վատիկանի «պադվալներում», այլ այնտեղ նախկինում դեսպան աշխատած Միքայել Մինասյանի հարազատների` հայաստանյան օջախներում: Կարծես` «զրո» արդյունքով։
Կարո՞ղ ենք միքելանջելոյական-հիպոթետիկ հարցադրում կատարել. դա ենթագիտացակա՞ն «ինքնայրում» էր` հանդեպ դեսպան (որը Իտալիայում, որքան էլ հետաքրքիր, կերտեց իր կենսագրության ամենակայացած էջը… սիրում ենք, չենք սիրում նրան, ընդունում-չենք ընդունում, քարերն են աղաղակում այդ մասին), նաև Վատիկանում` հայոց խաչքարը` Գրիգոր Լուսավորչի, համատիեզերական վարդապետ դարձած Գրիգոր Նարեկացու տեսքով, աշխարհում` ամենաշենշող սբ Պետրոսի տաճարի կարմաների ներքո հնչած պատարագը…. որն առանձին ուսումնասիրման ենթամշակույթ կարող է լինել` առաքելականության ու կաթոլիկ եկեղեցիների համընդհանրության` հայոց ոգին պատարագի կարգի մեջ ներմուծմամբ (սա ուրիշ` լուսավոր օրվա խոսակցություն է), և իհարկե, պապի անչափ իդենտիկ` դեպ Հայաստան այցի մասով:
Առաջ անցնելով էլ քաղաքականանանք, եթե այդ դեսպանը լիներ Վատիկանում, Փաշինյանը կհանդիպեր նաև պապի հետ, և նրա այցը այդքան անփառունակ` «նոն-ստոպ» ֆիասկո չէր գրանցի` մանավանդ Իտալիայի Սենատի նախագահի հետ հանդիպման կատաստրոֆիկ պատկերների ներքո, որը համաշխարհային դիվանագիտության թանգարանում երբևէ կարող է հատուկ ցուցադրույթ համարվել, պահպանվել ապակու տակ` ի պահ սերունդների, թե ինչպես չի կարելի «փողոցային» մաներա կիրառել ոչ միայն նման երկրում (ՆԱՏՕ-ԵՄ անդամ), այլև մշակութաբանական նոնսենսի տեսանկյունից:
Անցնենք մեր թեմային. ասել է` գրեթե նույն տարիքի (ի դեպ. Մինասյանը կարծես երկու տարով կրտսեր է Փաշինյանից) երկու երիտասարդներ` այդ բարդ հողի վրա կայացան տարբեր կերպ: Ինչը, եթե ոչ բանական, ապա հաստատապես ենթագիտակցական մակարդակով ու մաշկով զգաց հայոց ամբոխների տիրակալը, հասկացավ տարբերությունը, ու թերևս ինքն իր համար գրանցեց` շատ չի մնացել, վախճանը մոտ է. ասել է` իր մեթոդոլոգիան, հատկապես իտալական հողի վրա, հողանցում կատարեց:
Այս ամենը` շումանյան ռեզոնանսի այս օրերում անչափ հետաքրքիր էր կողքից դիտելը, առաջին հերթին այն առումով, որ այդ փոխակերպումը տեղի ունեցավ հենց այդպես. «միքելանջելոյաբար». Փաշինյանը էներգաթափ եղավ, նրա ուժը անտեսանելիորեն անցավ… հասկացաք:
Ընդ որում, Փաշինյանին անգամ չփրկեց վերջին շրջանում դրսևորվող բուռն հետաքրքրությունը հանդեպ սատանա, քյալայակերություն, ԱԱԾ-ին տրված հանձնարարություն:
Ի դեպ, ի՞նչ կա այդ հանձարարականից: